
Ընկեր Նարեկ Գալստեանի Վարչապետ Փաշինեանին բուռն քննադատութիւն - Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան նախկին Հայաստանի շրջանի ատենապետ
› Narek Galstyan » writes on facebook
Թշնամի երկրի նախագահը սպառնում է սկսել ռազմական ինտերվենցիա ու ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածք։
Ի՞նչ կաներ Հայաստանը, եթե ունենար ադեկվատ իշխանություն։
1. Անմիջապես կհրավիրվեր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։
2. Բանակը կբերվեր մարտական բարձր պատրաստության աստիճանի։
3. Առնվազն կքննարկվեր երկրում մասնակի զորահավաք անցկացնելու հնարավորությունը։
4. Երկրի ղեկավարն ու ԱԳ նախարարը կսկսեին միջազգային ճնշում սկսելու ու հնարավոր միջազգային կոալիցիա ստեղծելու գործընթաց։
5. Կապ ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ ու այլ բարեկամ ու գործընկեր պետությունների ղեկավարների հետ՝ Ալիևի դեմ ճնշումներ իրականացնելու համար։
6. Որքան էլ որ կան խնդիրներ՝ վերականգնել փոխհարաբերությունները ՀԱՊԿ-ում և փորձել օգտվել թեկուզ չնչին հնարավորությունից՝ գտնել ընդհանուր մոտեցումներ Բաքվի էքսպանսիայի դիմացն առնելու համար։
7. Հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է խոսել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շուրջ՝ գտնելով ընդհանուր կետեր, սակայն նաև առաջ քաշելով արցախահայության վերադարձի պահանջը։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարն այս օրհասական օրերին, правильно, ձվածեղ է պատրաստում։
Այսօր Ալիևը տառացիորեն սպառնում է ոչնչացնել Հայաստանը, դու Նոր տարվա մնացուկներով ձվածեղ ես պատրաստում, Ալիևը սպառնում է ոչնչացնել Հայաստանը, դու ընտանեկան փոդքասթ ես անում, Ալիևը սպառնում է ոչնչացնել Հայաստանը, դու սուրճ խմելու տեսանյութ ես հրապարակում, Ալիևը սպառնում է ոչնչացնել Հայաստանը, դու հեծանիվ ես քշում, Ալիևը սպառնում է ոչնչացնել Հայաստանը, դու թիթեռ ես նկարում:
Ու եթե այս օրհասական օրերին դու թիթեռ ես նկարում՝ լինելով ոչ բարով այս երկրի գլխավոր-գերագույն հրամանատար, թիթեռ ես նկարում՝ լինելով այս երկրի տարածքային ամբողջականության ոչ բարով գարանտը, նշանակում է, դու իր գործակիցն ես Հայաստանը ոչնչացնելու հարցում: Արցախը կերաք, անցաք Հայաստանին:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն